19:01 17 հունիսի, 2021Հայտնի են Դանիայի եւ Բելգիայի հավաքականների մեկնարկային կազմերը Եվրո-2020-ի խմբային փուլի երկրորդ տուրի խաղում։
Դանիա․ Շմեյխել, Կրիստենսեն, Կյաեր, Վեստերգոր, Մելե, Վաս, Հոյբերգ, Դիլեյնի, Պոուլսեն, Դամսգոր, Բրայթուայթ։
Բելգիա․ Կուրտուա, Ալդերվեյրելդ, Դենայեր, Վերտոնգեն, Մենիե, Դենդոքեր, Տիլեմանս, Տ․ Ազար, Մերտենս, Կարասկո, Լուկակու։
Դանիա - Բելգիա հանդիպումը տեղի կունենա Կոպենհագենում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր բելգիացիները B խմբի առաջին տուրում 3։0 հաշվով հաղթել են ռուսներին, դանիացիները պարտվել են Ֆինլանդիայի հավաքականին՝ 0։1։
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի (1/8 եզրափակիչ) ուղեգիր կնվաճեն առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները, նաև լավագույն արդյունքով երրորդ տեղ զբաղեցրած 4 թիմեր:
Եվրո-2020, խմբային փուլ, երկրորդ տուր
B խումբ
Դանիա - Բելգիա՝ 20։00 (Երեւանի ժամանակ), (Կոպենհագեն)


The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.