19:35  ,  16 հունիսի, 2021

Եվրո–2020. Ֆինլանդիա – Ռուսաստան հանդիպման լավագույն խաղացողը

Իտալական «Ատալանտայի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը ճանաչվեց Եվրո–2020–ի խմբային փուլի երկրորդ տուրի Ֆինլանդիա – Ռուսաստան հանդիպման լավագույն խաղացող։

Ստանիսլավ Չերչեսովի գլխավորած թիմը Ալեքսեյ Միրանչուկի միակ գոլի շնորհիվ առավելության է հասել նվազագույն հաշվով։

Առաջին տուրում Ֆինլանդիան 1։0 հաշվով հաղթել էր դանիացիներին, ռուսները 0։3 հաշվով պարտվել էին Բելգիայի հավաքականին։

Երրորդ տուրում Ռուսաստանի հավաքականը հունիսի 21–ին կմրցի դանիացիների հետ, Ֆինլանդիան նույն օրը կխաղա բելգիացիների հետ։

Եվրո-2020, խմբային փուլ, երկրորդ տուր

B խումբ

Ֆինլանդիա – Ռուսաստան՝ 0։1 (տեսանյութ), (Սանկտ Պետերբուրգ)

Ալեքսեյ Միրանչուկ, 45+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով