19:35 16 հունիսի, 2021Իտալական «Ատալանտայի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը ճանաչվեց Եվրո–2020–ի խմբային փուլի երկրորդ տուրի Ֆինլանդիա – Ռուսաստան հանդիպման լավագույն խաղացող։
Ստանիսլավ Չերչեսովի գլխավորած թիմը Ալեքսեյ Միրանչուկի միակ գոլի շնորհիվ առավելության է հասել նվազագույն հաշվով։
Առաջին տուրում Ֆինլանդիան 1։0 հաշվով հաղթել էր դանիացիներին, ռուսները 0։3 հաշվով պարտվել էին Բելգիայի հավաքականին։
Երրորդ տուրում Ռուսաստանի հավաքականը հունիսի 21–ին կմրցի դանիացիների հետ, Ֆինլանդիան նույն օրը կխաղա բելգիացիների հետ։
Եվրո-2020, խմբային փուլ, երկրորդ տուր
B խումբ
Ֆինլանդիա – Ռուսաստան՝ 0։1 (տեսանյութ), (Սանկտ Պետերբուրգ)
Ալեքսեյ Միրանչուկ, 45+2
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.