16:49  ,  16 հունիսի, 2021

Եվրո–2020. Մարկո Արնաուտովիչը որակազրկվեց ռասիստական արտահայտության համար

ՈւԵՖԱ–ն Եվրո–2020–ի մեկ խաղով որակազրկել է Ավստրիայի հավաքականի հարձակվող Մարկո Արնաուտովիչին ռասիստական արտահայտությունների համար, հաղորդում է ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայությունը։

Հունիսի 13–ին տեղի ունեցած խմբային փուլի առաջին տուրում Ավստրիայի հավաքականը 3։1 հաշվով հաղթել էր Հյուսիսային Մակեդոնիայի թիմին։ Սերբական արմատներ ունեցող Արնաուտովիչը գոլի հեղինակ դառնալուց հետո վազել էր տրիբունայի մոտ եւ հայհոյել ալբանացիներին։ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի կազմում հանդես են գալիս ազգությամբ ալբանացիներ Էգզոն Բեյտուլայը եւ Էսգան Ալիոսկին։

Հունիսի 15–ին Արնաուտովիչը Ինստագրամում ներողություն էր խնդրել՝ նշելով, որ ոչ մի կապ չունի քաղաքականության հետ։

Երկրորդ տուրում Ավստրիայի հավաքականը հունիսի 17–ին Ամստերդամում կմրցի Նիդերլանդների թիմի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով