12:20  ,  16 հունիսի, 2021

NEWS.am Sport-ի թղթակիցը բողոքարկումից հետո հավատարմագրվել է Եվրո-2020-ին

NEWS.am Sport-ի թղթակից Դավիթ Եղիազարյանը բողոքարկումից հետո ստացել է 11 երկրների 11 քաղաքներում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնության հավատարմագրում:

Մայիսի 20-ին ՈւԵՖԱ-ն պաշտոնական գրությամբ հաստատել էր, որ Դավիթ Եղիազարյանը հավատարմագրվել է Եվրո-2020-ի խաղերը լուսաբանելու համար, սակայն հունիսի 13-ին տեղեկացրել էր, որ հավատարմագրումը կասեցվել է կազմակերպիչ երկրներից մեկի ոստիկանության որոշմամբ։ Ենթադրաբար դա եղել է Բաքվի կազմկոմիտեի միջամտությամբ։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցով բողոքարկման արդյունքում մեր լրագրողը մերժում ստանալուց 2 օր անց ստացել է հավատարմագրումը: ՀՖՖ-ն անմիջապես արձագանքել էր խնդրին և ՈւԵՖԱ-ին դիմել պաշտոնական նամակով: ՈւԵՖԱ-ի համապատասխան մարմիններին անձամբ դիմել էր նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:

Բողոքարկումից հետո Հայաստանից հավատարմագրում է ստացել նաև մարզական լրագրող Կարեն Ռաֆայելյանը (Vnews.am):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով