12:20 16 հունիսի, 2021NEWS.am Sport-ի թղթակից Դավիթ Եղիազարյանը բողոքարկումից հետո ստացել է 11 երկրների 11 քաղաքներում ընթացող ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնության հավատարմագրում:
Մայիսի 20-ին ՈւԵՖԱ-ն պաշտոնական գրությամբ հաստատել էր, որ Դավիթ Եղիազարյանը հավատարմագրվել է Եվրո-2020-ի խաղերը լուսաբանելու համար, սակայն հունիսի 13-ին տեղեկացրել էր, որ հավատարմագրումը կասեցվել է կազմակերպիչ երկրներից մեկի ոստիկանության որոշմամբ։ Ենթադրաբար դա եղել է Բաքվի կազմկոմիտեի միջամտությամբ։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջոցով բողոքարկման արդյունքում մեր լրագրողը մերժում ստանալուց 2 օր անց ստացել է հավատարմագրումը: ՀՖՖ-ն անմիջապես արձագանքել էր խնդրին և ՈւԵՖԱ-ին դիմել պաշտոնական նամակով: ՈւԵՖԱ-ի համապատասխան մարմիններին անձամբ դիմել էր նաև ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը:
Բողոքարկումից հետո Հայաստանից հավատարմագրում է ստացել նաև մարզական լրագրող Կարեն Ռաֆայելյանը (Vnews.am):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.