Եվրո-2020-ի խմբային փուլի առաջին տուրի խաղում Հունգարիային երկու գոլ խփած պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 11 գոլով դարձավ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերի լավագույն ռմբարկուն։
Նա առաջ անցավ ֆրանսիացի Միշել Պլատինիից՝ 9 գոլ։ Հիշեցնենք, որ պորտուգալացիները 3։0 հաշվով հաղթել են Հունգարիայի թիմին։
36-ամյա Ռոնալդուն միակ ֆուտբոլիստն է պատմության մեջ, որը 5-րդ անգամ հանդես է գալիս Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում եւ 5-րդ անգամ անընդմեջ այդ մրցաշարերում դառնում գոլի հեղինակ։ Նա 106 գոլով Պորտուգալիայի հավաքականի լավագույն ռմբարկուն է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի