22:45 15 հունիսի, 2021Եվրո-2020-ի խմբային փուլի առաջին տուրի խաղում Հունգարիային երկու գոլ խփած պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 11 գոլով դարձավ Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերի լավագույն ռմբարկուն։
Նա առաջ անցավ ֆրանսիացի Միշել Պլատինիից՝ 9 գոլ։ Հիշեցնենք, որ պորտուգալացիները 3։0 հաշվով հաղթել են Հունգարիայի թիմին։
36-ամյա Ռոնալդուն միակ ֆուտբոլիստն է պատմության մեջ, որը 5-րդ անգամ հանդես է գալիս Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում եւ 5-րդ անգամ անընդմեջ այդ մրցաշարերում դառնում գոլի հեղինակ։ Նա 106 գոլով Պորտուգալիայի հավաքականի լավագույն ռմբարկուն է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.