21:52  ,  15 հունիսի, 2021

Եվրո–2020. Պորտուգալիայի հաղթական մեկնարկը, Ռոնալդուի դուբլը (ֆոտո, վիդեո)

Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Պորտուգալիայի հավաքականը Եվրո–2020–ի խմբային փուլի առաջին տուրի խաղում մրցեց Հունգարիայի թիմի հետ։ Բուդապեշտում տեղի ունեցած դիմակայությունում Ֆերնանդու Սանտուշի գլխավորած թիմն առավելության հասավ 3։0 հաշվով։

84–րդ րոպեին աչքի ընկավ Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Ռաֆայել Գերեյրուն։ 2 րոպե անց պորտուգալացիների առավելությունը կրկնապատկեց «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը։ Ավելացված ժամանակում Ռոնալդուն նաեւ իր երկրորդ գոլը խփեց, որը 106–րդն է ազգային թիմում։

F խմբի առաջին տուրի մյուս հանդիպումը Ֆրանսիայի եւ Գերմանիայի հավաքականները կանցկացնեն Մյունխենում։ Մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 23։00–ին։

Եվրո-2020, խմբային փուլ, առաջին տուր

F խումբ

Հունգարիա – Պորտուգալիա՝ 0։3 (տեսանյութ), (Բուդապեշտ)

Ռաֆայել Գերեյրու, 84, Կրիշտիանու Ռոնալդու, 86, 11մ, 90+2

Ֆրանսիա – Գերմանիա՝ 23:00 (Երեւանի ժամանակ), (Մյունխեն)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով