21:52 15 հունիսի, 2021Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանող Պորտուգալիայի հավաքականը Եվրո–2020–ի խմբային փուլի առաջին տուրի խաղում մրցեց Հունգարիայի թիմի հետ։ Բուդապեշտում տեղի ունեցած դիմակայությունում Ֆերնանդու Սանտուշի գլխավորած թիմն առավելության հասավ 3։0 հաշվով։
84–րդ րոպեին աչքի ընկավ Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Ռաֆայել Գերեյրուն։ 2 րոպե անց պորտուգալացիների առավելությունը կրկնապատկեց «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը։ Ավելացված ժամանակում Ռոնալդուն նաեւ իր երկրորդ գոլը խփեց, որը 106–րդն է ազգային թիմում։
F խմբի առաջին տուրի մյուս հանդիպումը Ֆրանսիայի եւ Գերմանիայի հավաքականները կանցկացնեն Մյունխենում։ Մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 23։00–ին։
Եվրո-2020, խմբային փուլ, առաջին տուր
F խումբ
Հունգարիա – Պորտուգալիա՝ 0։3 (տեսանյութ), (Բուդապեշտ)
Ռաֆայել Գերեյրու, 84, Կրիշտիանու Ռոնալդու, 86, 11մ, 90+2
YOUR two favourite players? #EURO2020 pic.twitter.com/XKCnPuvKg3
— UEFA EURO 2020 (@EURO2020) June 15, 2021
Péter Gulácsi = 40 caps for Hungary #EURO2020 pic.twitter.com/BgiH0zsPNN
— UEFA EURO 2020 (@EURO2020) June 15, 2021
Ֆրանսիա – Գերմանիա՝ 23:00 (Երեւանի ժամանակ), (Մյունխեն)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.