10:12  ,  15 հունիսի, 2021

Եվրո-2020. Պայքարը սկսում է «Մահվան» խումբը

Կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկ տարով հետաձգված ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնությունում հունիսի 15-ին կավարտվի խմբային փուլի առաջին տուրը: Կանցկացվեն «Մահվան»՝ F խմբի 2 հանդիպումներ:

Խաղային օրը կմեկնարկի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, որտեղ Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականը կմրցի հունգարացիների հետ:

Այդ հանդիպումից հետո աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը Մյունխենում ուժերը կչափի Գերմանիայի հավաքականի հետ:

Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի (1/8 եզրափակիչ) ուղեգիր կնվաճեն առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները, ինչպես նաև երրորդ տեղում հայտնված լավագույն արդյունքով 4 թիմեր:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով Եվրո-2020-ի խաղերին ներկա են սահմանափակ թվով երկրպագուներ:

Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ անցկացվում է 11 երկրների 11 քաղաքներում: Հին աշխարհամասի ուժեղագույն հավաքականի կոչման համար պայքարում են 24 թիմեր:

Եվրո-2020, խմբային փուլ, առաջին տուր

F խումբ

Հունգարիա – Պորտուգալիա՝ 20:00 (Բուդապեշտ)

Ֆրանսիա – Գերմանիա՝ 23:00 (Մյունխեն)

Կարդացեք նաև՝ 

Եվրո-2020. «Մահվան» խումբը՝ աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոններով

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով