21:58  ,  12 հունիսի, 2021

Եվրո-2020. Բելգիա - Ռուսաստան. Մեկնարկային կազմեր

Ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնության խմբային փուլի B խմբի առաջին տուրի երկրորդ խաղում կհանդիպեն Բելգիայի և Ռուսաստանի հավաքականները: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:

Բելգիա (3-4-3). Տիբո Կուրտուա, Տիմոտի Կաստան, Տոբի Ալդերվեյրելդ, Դեդրիկ Բոյատա, Յան Վերտոնգեն, Տորգան Ազար, Լեանդեր Դենդոնկեր, Յուրի Տիլեմանս, Դրիս Մերտենս, Յաննիկ Կարասկո, Ռոմելու Լուկակու:

Ռուսաստան (4-2-3-1). Անտոն Շունին, Մարիո Ֆերնանդես, Անդրեյ Սեմյոնով, Գեորգի Ջիկիա, Յուրի Ժիրկով, Դմիտրի Բարինով, Մագոմեդ Օզդոև, Դալեր Կուզյաև, Ռոման Զոբնին, Ալեքսանդր Գոլովին, Արտյոմ Ձյուբա:

Հունիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

B խմբում ընդգրկված են նաև Դանիայի և Ֆինլանդիայի հավաքականները, որոնց միջև Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում ընթացող հանդիպումը դադարեցվել է: Դանիայի հավաքականի և իտալական «Ինտերի» 29-ամյա կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել հիվանդանոց: Նրա վիճակն արդեն կարգավորվել է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով