21:58 12 հունիսի, 2021Ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնության խմբային փուլի B խմբի առաջին տուրի երկրորդ խաղում կհանդիպեն Բելգիայի և Ռուսաստանի հավաքականները: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
Բելգիա (3-4-3). Տիբո Կուրտուա, Տիմոտի Կաստան, Տոբի Ալդերվեյրելդ, Դեդրիկ Բոյատա, Յան Վերտոնգեն, Տորգան Ազար, Լեանդեր Դենդոնկեր, Յուրի Տիլեմանս, Դրիս Մերտենս, Յաննիկ Կարասկո, Ռոմելու Լուկակու:
Ռուսաստան (4-2-3-1). Անտոն Շունին, Մարիո Ֆերնանդես, Անդրեյ Սեմյոնով, Գեորգի Ջիկիա, Յուրի Ժիրկով, Դմիտրի Բարինով, Մագոմեդ Օզդոև, Դալեր Կուզյաև, Ռոման Զոբնին, Ալեքսանդր Գոլովին, Արտյոմ Ձյուբա:
Հունիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
B խմբում ընդգրկված են նաև Դանիայի և Ֆինլանդիայի հավաքականները, որոնց միջև Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում ընթացող հանդիպումը դադարեցվել է: Դանիայի հավաքականի և իտալական «Ինտերի» 29-ամյա կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել հիվանդանոց: Նրա վիճակն արդեն կարգավորվել է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.