Ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնության խմբային փուլի B խմբի առաջին տուրի երկրորդ խաղում կհանդիպեն Բելգիայի և Ռուսաստանի հավաքականները: Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը:
Բելգիա (3-4-3). Տիբո Կուրտուա, Տիմոտի Կաստան, Տոբի Ալդերվեյրելդ, Դեդրիկ Բոյատա, Յան Վերտոնգեն, Տորգան Ազար, Լեանդեր Դենդոնկեր, Յուրի Տիլեմանս, Դրիս Մերտենս, Յաննիկ Կարասկո, Ռոմելու Լուկակու:
Ռուսաստան (4-2-3-1). Անտոն Շունին, Մարիո Ֆերնանդես, Անդրեյ Սեմյոնով, Գեորգի Ջիկիա, Յուրի Ժիրկով, Դմիտրի Բարինով, Մագոմեդ Օզդոև, Դալեր Կուզյաև, Ռոման Զոբնին, Ալեքսանդր Գոլովին, Արտյոմ Ձյուբա:
Հունիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
B խմբում ընդգրկված են նաև Դանիայի և Ֆինլանդիայի հավաքականները, որոնց միջև Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում ընթացող հանդիպումը դադարեցվել է: Դանիայի հավաքականի և իտալական «Ինտերի» 29-ամյա կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել հիվանդանոց: Նրա վիճակն արդեն կարգավորվել է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի