21:27  ,  12 հունիսի, 2021

Կրիստիան Էրիկսենն ուշքի է եկել, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց (ֆոտո)

Ֆուտբոլի Դանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

Իտալական «Ինտերի» 29-ամյա ֆուտբոլիստը կորցրել էր գիտակցությունը Ֆինլանդիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի B խմբի առաջին առաջին տուրի խաղի (0:0) ժամանակ: Առաջին խաղակեսի վերջնամասում նա անսպասելի հայտնվեց խոտածածկին: Հանդիպումը դադարեցվել է: Բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար՝ կատարելով սրտի մերսում: 

Էրիկսենին մոտ 20 րոպե խաղադաշտում բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխեցին հանդերձարան, նա արդեն գիտակցության էր եկել: Դանիայի հավաքականի ֆուտբոլիստները սպիտակ սավանով ծածկել էին պատգարակը:

Կրիստիան Էրիկսենի կինը տրիբունայից իջել էր խաղադաշտ: Դանիայի հավաքականի ֆուտբոլիստները փորձում էին հանգստացնել նրան: Կնոջը թույլ չէին տալիս մոտենալ ամուսնուն:

Թիմերն ուղևորվել են հանդերձարան: Հանդիպումը շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ տեղեկություն կհրապարկվի Երևանի ժամանակով 21:45-ին:

ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է, որ ֆուտբոլիստի վիճակը կարգավորվել է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով