21:27 12 հունիսի, 2021Ֆուտբոլի Դանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
Իտալական «Ինտերի» 29-ամյա ֆուտբոլիստը կորցրել էր գիտակցությունը Ֆինլանդիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի B խմբի առաջին առաջին տուրի խաղի (0:0) ժամանակ: Առաջին խաղակեսի վերջնամասում նա անսպասելի հայտնվեց խոտածածկին: Հանդիպումը դադարեցվել է: Բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար՝ կատարելով սրտի մերսում:
Էրիկսենին մոտ 20 րոպե խաղադաշտում բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխեցին հանդերձարան, նա արդեն գիտակցության էր եկել: Դանիայի հավաքականի ֆուտբոլիստները սպիտակ սավանով ծածկել էին պատգարակը:
Կրիստիան Էրիկսենի կինը տրիբունայից իջել էր խաղադաշտ: Դանիայի հավաքականի ֆուտբոլիստները փորձում էին հանգստացնել նրան: Կնոջը թույլ չէին տալիս մոտենալ ամուսնուն:
Թիմերն ուղևորվել են հանդերձարան: Հանդիպումը շարունակելու կամ դադարեցնելու վերաբերյալ տեղեկություն կհրապարկվի Երևանի ժամանակով 21:45-ին:
ՈւԵՖԱ-ն պաշտոնապես հայտարարել է, որ ֆուտբոլիստի վիճակը կարգավորվել է:



The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.