20:54  ,  12 հունիսի, 2021

Եվրո-2020. Կրիստիան Էրիկսենն ուշագնաց եղավ խաղի ժամանակ (ֆոտո)

Ֆուտբոլի Դանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը կորցրեց գիտակցությունը Ֆինլանդիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի B խմբի առաջին առաջին տուրի խաղում:

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում ընթացող հանդիպման (0:0) առաջին խաղակեսի վերջնամասում իտալական «Ինտերի» 29-ամյա ֆուտբոլիստն անսպասելի հայտնվեց խոտածածկին: Հանդիպումը դադարեցվել է: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար՝ կատարելով սրտի մերսում: 

Թիմերն ուղևորվել են հանդերձարան: 

Էրիկսենին մոտ 20 րոպե խաղադաշտում բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխեցին հանդերձարան, նա արդեն գիտակցության էր եկել: Դանիայի հավաքականի ֆուտբոլիստները սպիտակ սավանով ծածկել էին պատգարակը:

Կրիստիան Էրիկսենի կինը տրիբունայից իջել էր խաղադաշտ: Դանիայի հավաքականի ֆուտբոլիստները փորձում էին հանգստացնել նրան: Կնոջը թույլ չէին տալիս մոտենալ ամուսնուն:

Էրիկսենին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս