20:54 12 հունիսի, 2021Ֆուտբոլի Դանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը կորցրեց գիտակցությունը Ֆինլանդիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի B խմբի առաջին առաջին տուրի խաղում:
Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում ընթացող հանդիպման (0:0) առաջին խաղակեսի վերջնամասում իտալական «Ինտերի» 29-ամյա ֆուտբոլիստն անսպասելի հայտնվեց խոտածածկին: Հանդիպումը դադարեցվել է: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար՝ կատարելով սրտի մերսում:
Թիմերն ուղևորվել են հանդերձարան:
Էրիկսենին մոտ 20 րոպե խաղադաշտում բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխեցին հանդերձարան, նա արդեն գիտակցության էր եկել: Դանիայի հավաքականի ֆուտբոլիստները սպիտակ սավանով ծածկել էին պատգարակը:
Կրիստիան Էրիկսենի կինը տրիբունայից իջել էր խաղադաշտ: Դանիայի հավաքականի ֆուտբոլիստները փորձում էին հանգստացնել նրան: Կնոջը թույլ չէին տալիս մոտենալ ամուսնուն:
Էրիկսենին շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:
Кристиана Эриксена увезли со стадиона на скорой // Eriksen has left the stadium in an ambulance#Euro2020 #DENFIN pic.twitter.com/EEEeSKftAi
— Vladimir Kolos (@kolos_vladimir) June 12, 2021

Oh no, Christian Eriksen just dropped on the pitch. Not a good sign that he seems to have lost his senses as well.
— Haris Mrkonja N1 (@harismrkonjan1) June 12, 2021
This is not good. pic.twitter.com/avcX7pDy9U
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.