18:55  ,  12 հունիսի, 2021

Եվրո-2020. Շվեյցարիան ու Ուելսը չպարզեցին հաղթողին (ֆոտո, վիդեո)

11 երկրների 11 քաղաքներում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնության խմբային փուլի առաջին տուրի A խմբի երկրորդ խաղում մրցեցին Շվեյցարիայի և Ուելսի հավաքականները, որոնք բաժանվեցին խաղաղությամբ՝ 1:1:

Հանդիպման 2 գոլերն էլ գրանցվեցին ընդմիջումից հետո: Շվեյցարիայի հավաքականի կազմում հաշիվը բացեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Բրիել Էմբոլոն, որի գոլին բրիտանացիները պատասխանեցին «Քարդիֆի» հարձակվող Կիֆել Մուրի դիպուկ հարվածով:

Հիշեցնենք, որ A խմբի առաջին խաղում Իտալիայի հավաքականը 3:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել թուրքերի նկատմամբ:

Երկրորդ տուրում հունիսի 16-ին կկայանա Իտալիա - Շվեյցարիա և Թուրքիա - Ուելս դիմակայություններ:

Եվրո-2020, խմբային փուլ, առաջին տուր

A խումբ

Ուելս – Շվեյցարիա՝ 1:1 (տեսանյութ)

Կիֆել Մուր, 74 - Բրիել Էմբոլո, 49

Ուելս (4-3-3). Դանի Ուորդ, Քոնոր Ռոբերտս, Ջո Ռոդոն, Բեն Դևիս, Քրիս Մեպամ, Ջո Մորել, Ջո Ալեն, Աարոն Ռեմզի, Դենիել Ջեյմս, Կիֆել Մուր, Գարեթ Բեյլ:

Շվեյցարիա (5-2-3). Յան Զոմեր, Կևին Մբաբու, Նիկո Էլվեդի, Ֆաբիան Շեր, Մանուել Ականջի, Ռիկարդո Ռոդրիգես, Ռեմո Ֆրոյլեր, Գրանիտ Ջակա, Ջերդան Շաքիրի, Բրիել Էմբոլո, Հարիս Սեֆերովիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով