11:24  ,  1 հոկտեմբերի, 2012

Վիկ Դարչինյան. Ցանկանում եմ մենամարտել Աբներ Մարեսի հետ

Պուերտոռիկացի Օռլանդո Լուիս դել Վալեին հաղթելուց հետո աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը հայտարարել է, որ դարձյալ ցանկանում է պայքարել թեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, փոխանցում է boxingscene.com-ը։

«Ես չեմ կարողանում հավատալ, որ այս երեխայի հետ մենամարտում ինձ վերապահված էր հետնապահի դեր։ Իմ մրցակիցը շատ դանդաղ էր, եւ ես հաղթեցի նրան բոլոր ռաունդներում։

Ես պայքարելու եմ աշխարհի չեմպիոնի տիղտոսի համար։ Այժմ ես ցանկանում եմ մենամարտել Աբներ Մարեսի հետ։ Նա պետք է ընդունի իմ մարտահրավերը, քանի որ անցյալում մենք մենամարտել ենք, եւ այն ժամանակի անձանից գողացան հաղթանակը։ Այո, այնտեղ որոշել ուժեղագույնին հեշտ չէ, մենամարտը շառ անհաշտ ու համառ ստացվեց, բայց ես ավելի ուժեղ էի»,- ասել է աշխարհի նախկին չեմպիոնը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով