15:50  ,  21 մայիսի, 2021

Արսեն Զախարյան. Առաջարկ ունեի Հայաստանից, բայց հրավեր ստացա Ռուսաստանի գլխավոր թիմից

Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատմել է, որ հրավեր է ունեցել Հայաստանի ազգային հավաքականից։

«Ես ունեի առաջարկ Հայաստանի հավաքականից, բայց Ռուսաստանի երիտասարդական թիմից հետո հրավեր ստացա գլխավոր թիմից, ամեն ինչ տեղի ունեցավ շատ արագ։

Շատ հպարտ եմ, որ հավաքականում եմ, իմ երազանքն էր։ Չերչեսովի հետ դեռ չեմ զրուցել, բայց բոլորը հասկանում են, որ պետք է առավելագույն պատրաստ լինել Եվրո–2020–ին։ Ավագ թիմակիցներս գերազանց ընդունեցին, շնորհավորեցին, ունենք գերազանց կոլեկտիվ։

Այստեղ բացարձակ այլ մակարդակ է, ամեն ինչ արագ եւ ինտենսիվ է։ Ձգտում եմ հարմարվել, հույս ունեմ, որ ամեն ինչ կլինի գերազանց»,– 17–ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է sport-express.ru–ն։

Արսեն Զախարյանն ընդգրկված է Եվրո–2020–ին պատրաստվող Ռուսաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակում եւ թիմի հետ մարզահավաքի կմեկնի Ավստրիա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով