15:50 21 մայիսի, 2021Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը պատմել է, որ հրավեր է ունեցել Հայաստանի ազգային հավաքականից։
«Ես ունեի առաջարկ Հայաստանի հավաքականից, բայց Ռուսաստանի երիտասարդական թիմից հետո հրավեր ստացա գլխավոր թիմից, ամեն ինչ տեղի ունեցավ շատ արագ։
Շատ հպարտ եմ, որ հավաքականում եմ, իմ երազանքն էր։ Չերչեսովի հետ դեռ չեմ զրուցել, բայց բոլորը հասկանում են, որ պետք է առավելագույն պատրաստ լինել Եվրո–2020–ին։ Ավագ թիմակիցներս գերազանց ընդունեցին, շնորհավորեցին, ունենք գերազանց կոլեկտիվ։
Այստեղ բացարձակ այլ մակարդակ է, ամեն ինչ արագ եւ ինտենսիվ է։ Ձգտում եմ հարմարվել, հույս ունեմ, որ ամեն ինչ կլինի գերազանց»,– 17–ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է sport-express.ru–ն։
Արսեն Զախարյանն ընդգրկված է Եվրո–2020–ին պատրաստվող Ռուսաստանի հավաքականի ընդլայնված հայտացուցակում եւ թիմի հետ մարզահավաքի կմեկնի Ավստրիա։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.