23:44  ,  11 մայիսի, 2021

Տուխել. «Չելսին» Լեմպարդի ղեկավարությամբ է ցուցադրել հրաշալի արդյունք ՉԼ–ի խմբում

Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը արժանին է մատուցել անգլիացի Ֆրենկ Լեմպարդին, որին փոխարինել է անգլիական ակումբում։

«Թիմը կարող է դուրս գալ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, եթե միայն հաղթահարի խմբային փուլի արգելքը։ Իսկ «Չելսին» հենց Ֆրենկ Լեմպարդի ղեկավարությամբ է ցուցադրել հրաշալի արդյունք խմբում։ Հենց դա է հիմք դնում հետագա հաջողության համար, ինչը ես երբեք չեմ մոռանա։

Առաջին օրվանից «Չելսիում» գիտեմ, որ Լեմպարդը ստեղծել է իր ժառանգությունն այս ակումբում։ Նա այս ակումբի ամենահայտնի եւ առանցքային ֆիգուրներից է։ Երբ մտածում եք «Չելսիի» մասին, մտածում եմք Լեմպարդի մասին։

Իմ նշանակումից մեկ կամ երկու օր անց նա հաղորդագրությունով լավագույնը մաղթեց ինձ։ Դա շատ հաճելի էր եւ հարգալից։ Ես շատ ուրախ էի այդ հաղորդագրությանը»,– Տուխելի խոսքը մեջբերում է Sky Sports–ը։

Տուխելը «Չելսին» գլխավորել է այս տարվա հունվարի 26–ին՝ կնքելով 18 ամսվա պայմանագիր։ Անգլիայի առաջնության 35 խաղում լոնդոնյան թիմը վաստակել է 64 միավոր եւ երրորդն է։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Չելսին» կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում