22:12  ,  11 մայիսի, 2021

Դիեգո Սիմեոնե. VAR-ի շնորհիվ ֆուտբոլը դարձել է ավելի արդար

Իսպանիայի առաջնության առաջատար Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն դրական է արտահայտվել կրկնապատկերի մրցավարական համակարգի (VAR) մասին։

«Բազմից ասել եմ, որ VAR-ի շնորհիվ ֆուտբոլը դարձել է ավելի արդար։ Իհարկե, կարելի է համակարգը կատարելագործել, բայց հիմա ամեն ինչ դարձել է ավելի արդար։ Երբեմն որոշումներն ընդունվում են մեր օգտին, երբեմն՝ մեր դեմ։ Մոռացեք մրցավարների մասին։ Ֆուտբոլում միշտ կլինեն վեճեր»,– Դիեգո Սիմեոնեի խոսքը մեջբերում է Marca–ն։

Մադրիդի «Աթլետիկոն» Իսպանիայի առաջնության 35 խաղում վաստակել է 77 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում