20:16  ,  11 մայիսի, 2021

Անգլիայի ընթացիկ առաջնության լավագույն ֆուտբոլիստները՝ Բրունու Ֆերնանդեշի վարկածով

«Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը նշել է Անգլիայի ընթացիկ առաջնությունում ամենատպավորիչ խաղը ցուցադրող ֆուտբոլիստներին։

«Բարդ է ընտրել լավագույնին։ Բոլորը գիտեն, որ ես լավագույններից եմ համարում Կեւին Դե Բրույնեին։ «Լիվերպուլում» կա Սալահը, որը միշտ գոլ է խփում։ Հարի Քեյնը շարունակում է գերազանց հանդես գալ «Տոտենհեմում»։ Ռաֆինյան «Լիդսից» նույնպես հրաշալի է խաղում։

Իլկայ Գյունդոգանը դեկտեմբերից հրաշալի է, Ջեսի Լինգարդը նախորդ 10 խաղերում բարձրության վրա է։ Հավանում եմ նաեւ Մեյսոն Մաունթի խաղը։ Ջեք Գրիլիշը մինչեւ վնասվածքը շատ լավ էր խաղում։ Պատրիկ Բեմֆորդը խփել է շատ գոլեր։ Դժվար է ընտրել մեկ խաղացողի»,– Ֆերնանդեշի խոսքը մեջբերում է Metro–ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում