18:56  ,  11 մայիսի, 2021

Եվրո–2020. Էմերիկ Լյապորտը կխաղա Իսպանիայի հավաքականում

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթիի» 26–ամյա ֆրանսիացի պաշտպան Էմերիկ Լյապորտը Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում (Եվրո–2020) հանդես կգա Իսպանիայի հավաքականում, հաղորդում է իսպանական Marca–ն։

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս էնրիկեն առաջիկայում կհրապարակի թիմի ընդլայնված կազմը։

Էմերիկ Լյապորտը կարիերան սկսել է Իսպանիայում՝ ներկայացնելով «Բասկոնիան» ու «Աթլետիկը»։ Նա 19 հանդիպում է անցկացրել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում։ Ֆրանսիայի ազգային թիմում Լյապորտը հանդես չի եկել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում