18:28  ,  11 մայիսի, 2021

«Քյոլնը» հայտարարեց գլխավոր մարզիչի նշանակման մասին

Բունդեսլիգան ներկայացնող «Քյոլն» ակումբը հայտարարել է գլխավոր մարզիչի պաշտոնում Շտեֆեն Բաումգարտին նշանակելու մասին։ 49–ամյա գերմանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2023թ. հունիս։ Նա պարտականությունների կատարմանը կանցնի այս մրցաշրջանի ավարտից հետո՝ փոխարինելով Ֆրիդխել Ֆունկելին։

Այժմ Շտեֆեն Բաումգարտը գլխավորում է «Պադերբորնը», որը երկրորդ Բունդեսլիգայի առաջնության ավարտից երկու տուր առաջ զբաղեցնում է 8–րդ տեղը։

«Քյոլնը» Բունդեսլիգայի 32 տուրից հետո 29 միավորով նախավերջին տեղում է եւ դեռ պահպանում է ուժեղագույնների դիվիզիոնում մնալու հնարավորություն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում