Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 23–րդ տուրում Երեւանի «Նոան» ընդունեց Գյումրիի «Շիրակին» եւ առավելության հասավ 3։0 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը։ Աչքի է ընկել նաեւ կիսապաշտպան Բենիկ Ավետիսյանը։
«Նոան» (21 խաղ) 38 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «Ալաշկերտը» (20 խաղ) հետ է 1, երրորդ տեղում գտնվող «Արարատը» (20 խաղ)՝ 2 միավոր։ «Շիրակը» (22) վերջինն է՝ 13 միավոր։
Հայաստանի առաջնություն, 23–րդ տուր
«Նոա» – «Շիրակ»՝ 3։0
Պետրոս Ավետիսյան, 6, 41, Բենիկ Հովհաննիսյան, 45+1
Հեռացում՝ Արսեն Սադոյան («Շիրակ»), 90+3, երկրորդ դեղին քարտ
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում