15:45  ,  11 մայիսի, 2021

«Միլանի» մարզիչը պատմել է, թե քանի խաղ բաց կթողնի Իբրահիմովիչը

Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին պատմել է, թե երբ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կկարողանա վերադառնալ խաղադաշտ: 39-ամյա ֆուտբոլիստը մայիսի 9-ին վնասվածք էր ստացել Թուրինի «Յուվենտուսի» հետ Իտալիայի առաջնության խաղում (3:0):

«Նա ստացել է ծնկի վնասվածք և բաց կթողնի «Տորինոյի» ու «Կալյարիի» դեմ խաղերը»,- Պիոլիի խոսքը մեջբերում է Gazzetta dello Sport-ը:

«Միլանում» հույս ունեն, որ Իբրահիմովիչը խաղադաշտ կվերադառնա «Ատալանտայի» դեմ A Սերիայի վերջին տուրի խաղում, որը տեղի կունենա մայիսի 23-ին: Իտալիայի ընթացիկ առաջնությունում շվեդ հարձակվողը մասնակցել է 19 խաղի ու դարձել 15 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Վերջերս նա մեկ տարով երկարաձգել էր «Միլանի» հետ պայմանագիրը, որը նախատեսված է մինչև 2020թ. ամառ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում