Մեկնարկել է ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչի տոմսերի վաճառքը, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայանալիք խաղում Հյուսիային և Հարավային տրիբունաների տոմսերի գինը 300 դրամ է, Արևելյան տրիբունայինը՝ 500, իսկ Արևմտյանինը՝ 1000:
Հիշեցնենք, որ Հայաստանի գավաթի հաղթողի կոչումը մայիսի 15-ին կվիճարկեն Երևանի «Արարատը» և «Ալաշկերտը»: Հայաստանի գործող գավաթակիր Երևանի «Նոան» կիսաեզրափակիչում պարտվել էր «Ալաշկերտին»:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում