12:44  ,  11 մայիսի, 2021

NBA. Կարին օգնեց «Գոլդեն Սթեյտին» հաղթել, օրվա արդյունքներն ու լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում «Գոլդեն Սթեյտը» տանը 119:116 հաշվով ուժեղ է գտնվել «Յուտայից»: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Ստեֆեն Կարին, որը «Գոլդեն Սթեյտի» կազմում վաստակել է 36 միավոր: 

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը:

Հիշեցնենք, որ մինչև այս ժամանակից շուտ փլեյ-օֆֆի ուղեգիր են նվաճել «Միլուոկին», «Ֆիլադելֆիան», «Բրուքլինը», «Յուտան», «Ֆինիքսը», «Կլիպերսը» ու «Դենվերը»:

NBA, կանոնավոր առաջնություն

«Գոլդեն Սթեյտ» - «Յուտա»՝ 119:116 (31:30, 23:19, 35:26, 30:41)

«Քլիվլենդ» - «Ինդիանա»՝ 102:111 (28:27, 32:26, 17:26, 25:32)

«Ատլանտա» - «Վաշինգտոն»՝ 125:124 (34:32, 27:30, 35:17, 29:45)

«Մեմֆիս» - «Նոր Օրլեան»՝ 115:110 (36:31, 35:28, 15:29, 29:22)

«Սան Անտոնիո» - «Միլուոկի»՝ 146:125 (45:36, 42:28, 26:29, 33:32)

«Պորտլենդ» - «Հյուսթոն»՝ 140:129 (50:33, 29:30, 32:37, 29:29)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում