ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշել է թույլ տալ ֆուտբոլիստների 5 փոփոխություն հունիս-հուլիսին անցկացվելիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի (Եվրո-2020) հանդիպումներում։ Նույն կանոնը կգործի նաեւ 2021թ․ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի եզրափակիչ մրցաշարում, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։
ՈւԵՖԱ-ն պարզաբանել է, որ 5 փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել էր կորոնավիրուսի համավարակի հետեւանքով, որը շարունակում է ազդել ֆուտբոլի վրա։
Եվրոպայի առաջնության հանդիպումները 12 եվրոպական քաղաքներում տեղի կունենան հունիսի 11-ից հուլիսի 11-ը։ Առաջնությունը մեկ տարով հետաձգվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի