18:15 31 մարտի, 2021ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշել է թույլ տալ ֆուտբոլիստների 5 փոփոխություն հունիս-հուլիսին անցկացվելիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի (Եվրո-2020) հանդիպումներում։ Նույն կանոնը կգործի նաեւ 2021թ․ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի եզրափակիչ մրցաշարում, հաղորդում է կազմակերպության պաշտոնական կայքը։
ՈւԵՖԱ-ն պարզաբանել է, որ 5 փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել էր կորոնավիրուսի համավարակի հետեւանքով, որը շարունակում է ազդել ֆուտբոլի վրա։
Եվրոպայի առաջնության հանդիպումները 12 եվրոպական քաղաքներում տեղի կունենան հունիսի 11-ից հուլիսի 11-ը։ Առաջնությունը մեկ տարով հետաձգվել էր կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.