18:30  ,  27 մարտի, 2021

Խոակին Կապառոսի եւ Գեւորգ Ղազարյանի ասուլիսը (ուղիղ)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ու կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը նախախաղային մամուլի ասուլիսում պատասխանում են լրագրողների հարցերին։

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը մարտի 28-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կընդունի Իսլանդիայի հավաքականին։

«Հիմա վերականգնողական փուլում եմ մկանային վնասվածքից հետո։ Իսլանդիայի դեմ չեմ խաղա, երկրորդ տնային խաղին հնարավոր է՝ մասնակցեմ։

Թիմում մթնոլորտը շատ լավն է, լեզվի խնդիր այնքան էլ չկա։ Ես մի քիչ խոսում եմ պորտուգալերեն։ Շատերը խոսում են ռուսերեն։

Կապառոսն առանձնանում է թիմային խաղի եւ տակտիկական գաղափարներով»,- նշեց Գեւորգ Ղազարյանը։

ԱԱ-2022-ի ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը 1։0 հաշվով արտագնա հաղթանակ էր տարել Լիխտենշտեյնի հավաքականի նկատմամբ, իսկ իսլանդացիները հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվել էին Գերմանիայի հավաքականին:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում