02:04  ,  16 հոկտեմբերի, 2026

Մանուել Տուլիպա․ Այսպիսի անհատական սխալներ այլեւս չպետք է լինեն

Կարծում եմ՝ այս խաղում չպետք է պարտվեինք, մրցակիցն ավելի լավ չէր: Կարող էինք հաղթել: Պարտության պատասխանատվությունն ամբողջությամբ վերցնում եմ ինձ վրա, բայց այսպիսի անհատական սխալներ այլեւս չպետք է լինեն:  Դետալները որոշիչ դարձան, քանի որ շատ կարեւոր դրվագներում սխալվեցինք եւ պարտվեցինք:

Այսպես ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Մանուել Տուլիպան մեկնաբանեց լեհական «Յագելոնիայից» կրած պարտությունը:

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի հիմնական փուլի երկրորդ տուրի խաղում հյւորընկալվեց լեհական «Յագելոնիային»: Բելոստոկի «Չորտեն Արենայում» անցկացված խաղում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը պարտվեց 1:3 հաշվով:

«Կարծում եմ մենք այն թիմն էինք, որն ավելի շատ փորձեց լավ խաղալ, ավելի շատ  էինք տիրում գնդակին, անկյունայիններ իրացնում,  փոխանցումներ կատարում, բայց դետալները որոշիչ դարձան, քանի որ շատ կարեւոր դրվագներում սխալվեցինք եւ պարտվեցինք:

Կարեւոր դրվագ էր այն, որ Զիդանի վնասվածքից հետո խաղում էինք 10 ֆուտբոլիստներով մինչեւ նրան փոխարինել եւ այդ դրվագում էլ գրանցվեց պատասխան գոլը:

Պարտության պատասխանատվությունն ամբողջությամբ վերցնում եմ ինձ վրա, բայց այսպիսի անհատական սխալներ այլեւս չպետք է լինեն: 

Զիդանը ծնկի վնասվածք է ստացել: Վերադառնանք Երեւան, բուժզննումից հետո կհասկանանք, թե որքան ժամանակ կբացակայի:

Ակնկալում էի, որ ավելի լավ երկրորդ խաղակես կտենսնեք: Երբ փոփոխություններ կատարեցի, արդեն ամեն ինչ բարդ էր՝ 2 գոլի տարբերություն ունեինք: Այլ խնդիրներ ունեինք, ամեն դեպքում գրոհում էինք, փոխանցումներ կատարում, փորձում:

Խաղի ավարտից հետո մտա հանդերձարան եւ առաջինն ուզում էի տեսնել նրանց արձագանքը, քանի որ ինձ համար կարեւոր էր, թե նրանք ինչպես են մտածում պարտության մասին:

Կարծում եմ՝ այս խաղում չպետք է պարտվեինք, մրցակիցն ավելի լավ չէր: Կարող էինք հաղթել:

Բարդ էր ճեղքել մրցակցի պաշտպանության առաջին հատվածը, բայց չեմ ուզում մեղքը բարդել որեւէ մեկի վրա: Այս խաղը մեզ կօգնի ավելի լավը դառնալ, դասեր քաղել, կետրոնանալ դետալների վրա: 

Այս իրավիճակը նորմալ է: Պետ է գիտակցենք, ինչն էր լավ եւ ինչը՝ վատ: Ցանկացած դեպքում պարտության պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում:

Հիմնական փուլի երկու խաղերում պարտվում ենք դետալներում: Ամեն ինչ կանենք, որ սխալները շարունակական չլինեն: Բարդ է, 3 օրը մեկ խաղ ենք անցկացնում, հոգնածությունն էլ իր դերն ունի: Թե ես, թե ֆուտբոլիստներն ամեն ինչ կանենք, որպեսզի սխալներ չլինեն:

Մրցաշրջանի այսպիսի փուլում ռոտացիա չկիրառելն անհնար է: Փաստացի մի քանի ժամից Հայաստանի առաջնության հանդիպում ունենք: Ամբողջ հայտացուցակի ֆուտբոլիստները, որոնք կան իմ թիմում, վայելում են իմ վստահությունը, ես տեսնում եմ, թե ինչպես են բոլորն ամեն ինչ անում հաջողության հասնելու համար: Ես բոլորին վստահում եմ»,- ասաց Մանուել Տուլիպան:

Հաջորդ տուրում «Արարատ-Արմենիան» հոկտեմբերի 22-ին կընդունի հոլանդական «ԱԶ Ալկմարին»։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News