Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 1:1 հաշվով ավարտեց «Մայնցի» դեմ տնային հանդիպումը: «Բորուսիայի» ավագ Մարկո Ռոյսը 76-րդ րոպեին 1:1 հաշվի ժամանակ վրիպեց 11 մետրանոցից:
«Հոֆենհայմը» տանը գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Արմինիայի» հետ: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր և փոխարինման դուրս եկավ 79-րդ րոպեին։ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Ադամյանը մասնակցել է 7 խաղի և դարձել մեկ գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:
«Հոֆենհայմը» 16 միավորով 14-րդ տեղում է:
Գերմանիայի առաջնություն, 16-րդ տուր
«Բորուսիա Դ.» - «Մայնց»՝ 1:1 (տեսանյութ)
Թոմաս Մանյե, 73 – Լևին Օզտունալի, 57
Չիրացված 11 մետրանոց՝ Մարկո Ռոյս, 76 («Բորուսիա»)
«Վոլֆսբուրգ» - «Լայպցիգ»՝ 2:2 (տեսանյութ)
Վուտ Վեգորստ, 22, Ռենատո Շտեֆեն, 35 – Նորդի Մուկիելե, 5, Վիլի Օրբան, 54
«Հոֆենհայմ» - «Արմինիա»՝ 0:0
«Քյոլն» - «Հերտա»՝ 0:0 (տեսանյութ)
«Վերդեր» - «Աուգսբուրգ»՝ 2:0
Թեոդոր Գաբրե Սելասիե, 84, Ֆելիքս Ագու, 87
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում