«Բորուսիան» ու «Հոֆենհայմը» միավորներ կորցրին (տեսանյութ)

20:29   16 հունվարի, 2021

Ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 15-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 1:1 հաշվով ավարտեց «Մայնցի» դեմ տնային հանդիպումը: «Բորուսիայի» ավագ Մարկո Ռոյսը 76-րդ րոպեին 1:1 հաշվի ժամանակ վրիպեց 11 մետրանոցից:

«Հոֆենհայմը» տանը գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Արմինիայի» հետ: Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր և փոխարինման դուրս եկավ 79-րդ րոպեին։ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Ադամյանը մասնակցել է 7 խաղի և դարձել մեկ գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:

«Հոֆենհայմը» 16 միավորով 14-րդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Մայնց»՝ 1:1 (տեսանյութ)

Թոմաս Մանյե, 73 – Լևին Օզտունալի, 57

Չիրացված 11 մետրանոց՝ Մարկո Ռոյս, 76 («Բորուսիա»)

«Վոլֆսբուրգ» - «Լայպցիգ»՝ 2:2 (տեսանյութ)

Վուտ Վեգորստ, 22, Ռենատո Շտեֆեն, 35 – Նորդի Մուկիելե, 5, Վիլի Օրբան, 54

«Հոֆենհայմ» - «Արմինիա»՝ 0:0

«Քյոլն» - «Հերտա»՝ 0:0 (տեսանյութ)

«Վերդեր» - «Աուգսբուրգ»՝ 2:0

Թեոդոր Գաբրե Սելասիե, 84, Ֆելիքս Ագու, 87



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։