17:20  ,  30 հոկտեմբերի, 2020

Վալոդյա Ֆրանգուլյան. Մեր ըմբիշներն առաջնագծում կռվում են հանուն մեր խաղաղության (ֆոտո)

Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վալոդյա Ֆրանգուլյանն իր զորակցությունն է հայտնել այս օրերին առաջնագծում կռվող ըմբիշներին:

«Մեր ըմբիշները առաջնագծում կռվում են հանուն մեր խաղաղության: Հպարտ ենք Ձեզնով, տղերք ջա՜ն»,- ֆեյսբուքյան էջում գրել Հայաստանի հավաքականի ըմբիշը՝ հրապարակելով ազատ ոճի ըմբիշներ Դավիթ Հարությունյանի ու Դավիթ Հովհաննիսյանի լուսանկարը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի Պաշտպանության բանակի մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, շրջկենտրոններ: Կողմերը 3 անգամ համաձայնության են հասել հումանիտար հրադադարի վերաբերյալ, սակայն այն չի պահպանվում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում