Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել համագործակցությունը բրազիլացի եզրային հարձակվող Ռաֆինյայի հետ։
Կատալոնական ակումբի մարզական տնօրեն Դեկուն նոր պայմանագրի հարցով արդեն զրուցել է 29-ամյա ֆուտբոլիստի հետ։ Ռաֆինյան եւս ցանկանում է շարունակել կարիերան «Բարսելոնայում»։
Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2028թ. հունիս։
Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան գերմանացի Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի կազմում մասնակցել է 6 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։ Նա այս մրցաշրջանում թիմի ավագն է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

18:23 , 16 սեպտեմբերի
17:44 , 16 սեպտեմբերի
16:04 , 16 սեպտեմբերի
15:09 , 16 սեպտեմբերի
14:01 , 16 սեպտեմբերի
13:10 , 16 սեպտեմբերի 
12:25 , 16 սեպտեմբերի
12:04 , 16 սեպտեմբերի
11:15 , 16 սեպտեմբերի
10:37 , 16 սեպտեմբերի