Երեւանում ընթանում է լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանի հոգեհանգիստը։
Հռչակավոր ֆուտբոլիստը կյանքից հեռացել է 78 տարեկանում։
Սերգեյ Պողոսյանն «Արարատում» հանդես է եկել 1970-ից 1975 թվականներին՝ մասնակցելով 99 խաղի և դառնալով 6 գոլի հեղինակ։ Նա 1973 թվականին «Արարատի» կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։
Հետագայում ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, որից հետո երկար տարիներ աշխատել է դատախազության համակարգում, հասնելով Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության բաժնի ավագ դատախազի պաշտոնին։ Արդարադատության գնդապետ։
2007 թ. հիմնադրել և ղեկավարում էր Հայաստանի ֆուտբոլի վետերանների միությունը։
2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի 
20:27 , 13 նոյեմբերի
20:05 , 13 նոյեմբերի
19:02 , 13 նոյեմբերի
18:04 , 13 նոյեմբերի
17:01 , 13 նոյեմբերի 
16:09 , 13 նոյեմբերի