13:10  ,  16 սեպտեմբերի, 2026

Վինիսիուս․ Իմ գոլերը շուտով կվերադառնան, չեմ կարող այսքան վրիպել

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը սոցիալական ցանցերում արած գրառումով անդրադարձել է վերջին շրջանի անարդյունավետ խաղին։ Վինիսիուսը 5 խաղում անընդմեջ գոլ չի խփել։

«Իմ գոլերը շուտով կվերադառնան, չեմ կարող այսքան վրիպել։ Կիրակի ակնկալեք ավելին։ Առա՛ջ, Մադրիդ»,- գրել է Վինիսիուսը։

Լա Լիգայի 5-րդ տուրում «Ռեալը» 3:2 հաշվով հաղթել է «Էլչեին», հաջորդ խաղում կմրցի Մադրիդի «Աթլետիկոյի» հետ։ Մադրիդյան դերբին տեղի կունենա սեպտեմբերի 20-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:15-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English