«Փյունիկին» է միացել 21-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը, հաղորդում է երեւանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Նա 2020/21 թթ. մրցաշրջանում «Ակադեմիա-05»-ի կազմում հանդես է եկել Հայաստանի Մ-18 առաջնությունում, ապա 2021 թվականից տեղափոխվել Երևանի ԲԿՄԱ-ի համակարգ՝ ելույթները սկսելով Հայաստանի Առաջին խմբում հանդես եկող ԲԿՄԱ-2-ում։
2022 թվականի փետրվարի 26-ին, Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ «Փյունիկի» դեմ խաղում, Դավիթ Հակոբյանն իր նորամուտն է նշել ԲԿՄԱ-ի գլխավոր թիմում։
Ընդհանուր առմամբ, նա բանակայինների կազմում անցկացրել է 37 խաղ՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Դավիթ Հակոբյանի նախորդ թիմը Սլովակիայի Բարձրագույն լիգայի ներկայացուցիչ «Ժելեզյարնե Պոդբրեզովան» էր, որի գույները նա պաշտպանում էր 2025 թվականի հունիսից։ Սլովակյան ակումբի կազմում երիտասարդ ֆուտբոլիստն անցկացրել է 21 խաղ՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Դավիթը հանդես է եկել նաև Հայաստանի բոլոր տարիքային հավաքականներում, իսկ 2025 թվականի մայիսին առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

23:39 , 13 նոյեմբերի 
23:27 , 13 նոյեմբերի 
22:49 , 13 նոյեմբերի
21:17 , 13 նոյեմբերի 
20:27 , 13 նոյեմբերի
20:05 , 13 նոյեմբերի
19:02 , 13 նոյեմբերի
18:04 , 13 նոյեմբերի
17:01 , 13 նոյեմբերի 
16:09 , 13 նոյեմբերի