17:20 30 հոկտեմբերի, 2020Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Վալոդյա Ֆրանգուլյանն իր զորակցությունն է հայտնել այս օրերին առաջնագծում կռվող ըմբիշներին:
«Մեր ըմբիշները առաջնագծում կռվում են հանուն մեր խաղաղության: Հպարտ ենք Ձեզնով, տղերք ջա՜ն»,- ֆեյսբուքյան էջում գրել Հայաստանի հավաքականի ըմբիշը՝ հրապարակելով ազատ ոճի ըմբիշներ Դավիթ Հարությունյանի ու Դավիթ Հովհաննիսյանի լուսանկարը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ամբողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Արցախի Պաշտպանության բանակի մարտական դիրքերը, խաղաղ բնակավայրեր, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, շրջկենտրոններ: Կողմերը 3 անգամ համաձայնության են հասել հումանիտար հրադադարի վերաբերյալ, սակայն այն չի պահպանվում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.