Բաքուն ու Սանկտ Պետերբուրգը կարող են զրկվել Եվրո-2020-ի հանդիպումներ հյուրընկալելու հնարավորությունից: ՈւԵՖԱ-ն քննարկում է Եվրոպայի առաջնության քաղաքների թիվը կրճատելու տարբերակը: Ադրբեջանի մայրաքաղաքը դրանց թվում է, գրում է The Sun-ը:
«Բաքվին վտանգ է սպառնում, քանի որ երկիրը կոնֆլիկտի մեջ է Հայաստանի հետ»,- գրում է բրիտանական պարբերականը:
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքն իր հերթին կարող է Եվրո-2020-ի հանդիպումներ հյուրընկալելու հնարավորությունից զրկվել երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով:
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը չէր բացառել, որ Եվրո-2020-ը հյուրընկալող քաղաքների թիվը կարող է կրճատվել:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով Եվրոպայի առաջնությունը հետաձգվել էր մեկ տարով և կանցկացվի 2021 թվականի հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ պետք է տեղի ունենա 12 քաղաքներում՝ Լոնդոնում, Մյունխենում, Հռոմում, Կոպենհագենում, Բուխարեստում, Ամստերդամում, Դուբլինում, Բիլբաոյում, Բուդապեշտում, Սանկտ Պետերբուրգում, Գլազգոյում եւ Բաքվում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի