Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում հայերի բազմամարդ բողոքի խաղաղ ցույցին Թուրքիայի հյուպատոսության առջև:
«Հզոր քայլերթ ԱՄՆ-ում: Ավելի քան 150 հազար հայրենակիցներ հավաքվել են Լոս Անջելեսում»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մխիթարյանը՝ տեղադրելով բողոքի ցույցի տեսանյութը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանն այս օրերին Հայաստանի հավաքականի ճամբարում է: Հոկտեմբերի 14-ին Հայաստանի հավաքականը Տալինում Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ խմբի չորրորդ տուրի հանդիպում կանցկացնի էստոնացիների հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում