14:50  ,  16 սեպտեմբերի, 2020

Անգլիայում ֆանատները կկարողանան մուտք գործել ստադիոն միայն կորոնավիրուսի թեստ հանձնելուց հետո

Մեծ Բրիտանիայում քննարկում են սպորտային միջոցառումները հանդիսականներով անցկացնելու տարբերակները, հաղորդում է Daily Mail-ը:

Բրիտանական VST Enterprises կազմակերպությունը մշակել է առողջապահության էլեկտրոնային անձնագիր, որի մեջ լինելու են մարդու առողջությանը վերաբերող տվյալներ: Ֆանատները կկարողանան ստադիոն մուտք գործել միայն այն դեպքում, երբ նրանք հանձնեն կորոնավիրուսի թեստ և էլեկտրոնային անձնագրում թեստի պատասխանը լինի բացասական:

Ֆուտբոլային հանդիպումներից առաջ ստադիոն մուտք գործել ցանկացողները հավելյալ 16 եվրո կվճարեն կորոնավիրուսի թեստ հանձնելու համար:

Անգլիայի ֆուտբոլի ֆեդերացիան դեռևս վերջնական հավանության չի արժանացրել նախագիծը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում