16:10  ,  16 սեպտեմբերի, 2020

Խեդիրան վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում

Թուրինի «Յուվենտուսի» գերմանացի կիսապաշտպան Սամի Խեդիրան վիրահատության ենթարկվելուց հետո առաջին մարզումն է անցկացրել ընդհանուր խմբում, հայտնում է «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը:

33-ամյա ֆուտբոլիստը ծնկի վիրահատության էր ենթարկվել 2019 թվականի դեկտեմբերին:

2019/20 մրցաշրջանում Խեդիրան «Յուվենտուսի» կազմում մասնակցել է 12 հանդիպման՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն չի ցանկանում շարունակել աշխատանքը թիմի մի քանի ֆուտբոլիստների հետ, որոնց թվում է նաև Սամի Խեդիրան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում