09:50  ,  9 սեպտեմբերի, 2020

Դեպայը չի բացառել, որ կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

Ֆրանսիական «Լիոնի» և Նիդերլանդների ազգային հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը խոսել է իր՝ կատալոնական «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին:

«Պետք է սպասել, քանի որ այժմ հստակ ոչինչ չկա: Ազգային հավաքականների հանդիպումներից հետո ես կվերադառնամ Լիոն, որտեղ վերջնական որոշում կընդունվի:

Ես տեղյակ եմ «Բարսելոնայի» հետաքրքրության մասին, սակայն իմ գործակալը դեռ ոչ մի հստակ բան չի ասել»,- Դեպայի խոսքը փոխանցում է L'Equipe-ն:

Դեպայը 2017-ին է «Լիոնի» հետ կնքել պայմանագիր, որը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt-ը նրա տրանսֆերը գնահատում է 44 միլիոն եվրո։

Դեպայը Նիդերլանդների հավաքականում հանդես է եկել «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ղեկավարությամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս