21:40  ,  25 օգոստոսի, 2020

«Սոչին» հաղթեց «Տամբովին». Ալեքսանդր Կարապետյանը մասնակցեց հանդիպմանը

Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրում «Սոչին» հյուրընկալվեց «Տամբովին» և հաղթանակ տարավ նվազագույն՝ 1:0 հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը խաղադաշտ դուրս եկավ «Տամբովի» մեկնարկային կազմում և խաղադաշտում անցկացրեց 68 րոպե:

Ռուսաստանի առաջնության 5-րդ տուրից հետո «Սոչին» 11 միավորով երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Տամբովը» 3 միավորով 14-րդ տեղում է:

Ռուսաստանի առաջնություն, 5-րդ տուր

«Տամբով» - «Սոչի»՝ 0:1

Կրիստիան Նոբոա, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English