11:11  ,  28 ապրիլի, 2020

«Բացահայտելով տաղանդների». Հայ դարպասապահը Ֆրանսիայից (ֆոտո)

NEWS.am Sport-ը շարունակում է ներկայացնել արտերկրում հանդես եկող և Հայաստանի հավաքականում խաղալու երազանք ունեցող պատանի հայ ֆուտբոլիստների:

Ֆրանսիական FC Kronenbourg ակումբի Մ-15 տարեկանների պատանեկան թիմում հանդես է գալիս 14-ամյա հայ դարպասապահ Խաչատուր Ունուսյանը:

«Իմ որդին ծնվել ու մեծացել է Ֆրանսիայում, ֆուտբոլով զբաղվում է 8 տարեկանից: Նա հիանալի տիրապետում է հայերենին և սովորում է Ստրասբուրգի La Doctrine Chrétienne քրիստոնեական դպրոցում»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշել է ֆուտբոլիստի մայրը՝ Սոֆիա Ունուսյանը:

«Խաչատուրը ծնվել է 2005 թվականի օգոստոսին, խաղում է դարպասապահի դիրքում: Կարիերան սկսել է ֆրանսիական SC Schiltigheim ակումբի պատանեկան թիմում, որտեղ անցկացրել է մի քանի տարի:

SC Schiltigheim-ի կազմում որդիս դարձել է Մ-13 տարեկանների Ligue d'Alsace-ի չեմպիոն, բազմիցս խաղացել է ֆրանսիական թոփ-ակումբների՝ ՊՍԺ-ի, «Լիոնի» պատանեկան թիմերի դեմ:

Խաչատուրը զուգահեռաբար մարզվում է ProPulse ակադեմիայում: Նա ճանաչվել է Boulogne-sur-Mer մրցաշարի լավագույն դարպասապահ, մասնակցել է Թուրքիայում անցկացված Izmir Cup միջազգային մրցաշարին, որտեղ նրա թիմը մրցել է նաև «Գալաթասարայի» հետ: 

Այս տարի Խաչատուրը տեղափոխվել է FC Kronenbourg, որտեղ հանդես է գալիս Մ-15 տարեկանների պատանեկան թիմում: Շուտով նա կհամալրի Մ-16 տարեկանների թիմը: Նոր ակումբում նա կարող է հետագա առաջընթաց ունենալ իր աշխատասիրության և մարզիչի պրոֆեսիոնալիզմի ու խստության շնորհիվ:

Մինչ այժմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից մեզ հետ կապ չեն հաստատել, բայց իմ որդին երազում է հրավեր ստանալ Հայաստանի պատանեկան հավաքականից, իսկ ապագայում՝ ազգային թիմից»,- նշել է Սոֆիա Ունուսյանը:

Սամվել Սուքիասյան

Միացե՜ք NEWS.am Sport-ի Instagram-ի պաշտոնական էջին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով



  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ